LG-ն ներկայացրել է բոլորը մեկում Chrome OS համակարգիչ

LG Electronics ընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ 2014-ին հասանելի կլինի Chrome OS օպերացիոն համակարգով աշխատող բոլորը մեկում համակարգիչ: Նոր LG համակարգչի շնորհանդեսը կկայանա Consumer Electronics Show տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:

CHROMEBASE_1_610x431

«LG Chromebase համակարգիչը ներկայացնում է պարզության, հզորության և հիանալի դիզայնի հաջողված կոմբինացիա: Այն ապագայի սեղանի համակարգիչների նոր ալիքն է»,- նշել է LG ընկերության ՏՏ բիզնեսի ղեկավար Հյաունգ-սեի Պարկը:

LG Chromebase-ն ունենալու է full HD IPS էկրան՝ 21.5-դյույմ անկյունագծով: Այն հագեցած է լինելու 2Գբ օպերատիվ հիշողությամբ, 16Գբ ներկառուցված հիշողությամբ, Intel Celeron պրոցեսորով, մկնիկով, ստեղնաշարով, 5Վ դինամիկներով, ինչպես նաև 1.3Մպ դիմային տեսախցիկով:

Նոր LG Chromebase-ի թողարկումը զարմանալի չէր, քանի որ ընկերությունն արդեն իսկ համագործակցում է Google-ի հետ: Դրա օրինակներն են Nexus 4 և Nexus 5 սմարթֆոնները:

Համակարգչի արժեքի մասին, առայժմ, տեղեկություններ չկան: Սակայն, հաշվի առնելով, որ Chrome OS ՕՀ-ով աշխատող սարքերը թանկարժեք չեն, ենթադրվում է, որ այն նույնպես թանկարժեք չի լինի:

Աղբյուրը՝ cnet.com