Google-ը և HP-ն ետ են կանչում Chromebook 11-ի լիցքավորիչները

HP_Chromebook_11ԱՄՆ-ում մեկնարկել է HP Chromebook 11 նոութբուքերի լիցքավորման սարքերի ետվերադարձի ծրագիր: Բանը նրանում է, որ Google ընկերությունը ստացել է 9 դիմում-բողոք, որում օգտագործողները հայտնում են խրոմբուքի լիցքավորման սարքի ինքնահրկիզման և գերտաքացման մասին: Ընդհանուր թվով վաճառվել էր 145 հազար նման սարք:

Նման թերի լիցքավորիչով  HP Chromebook 11-երը վաճառվել են 2013թ. հոկտեմբերից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ում Best Buy խանութների ցանցով, ինչպես նաև օնլայն խանութ Amazon-ով, Google Play-ով և  HP-ի օնլայն խանութում:

Լիցքավորիչի վերադարձման կամավորական ծրագիրը նախաձեռնվել է ԱՄՆ սպառողական արտադրանքների անվտանգության կոմիսիայի կաննոներին համաձայն: Ըստ այս կառույցի տվյալների, սպառողական արտադրանքներից ստացված տարեկան վնասը կազմում է 1տրիլիոն դոլար:

Հիշեցնենք, որ HP Chromebook 11-ը շուկա դուրս եկավ 2013թ. հոկտեմբերի սկզբում: Այն ունի 11,6 դյույմ անկյունագիծ IPS էկրան՝ 1366 x 768 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ Exynos 5250 պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներկառուցված հիշողություն, երկու USB 2.0 բնիկ, micro-USB մուտք:  Այն վաճառվում է 280 դոլար արժողությամբ:

Աղբյուրը՝ zdnet.com