Meta Pro ակնոցը թույլ է տալիս համադրել վիրտուալ և իրական օբյեկտները

Metapro

Meta ընկերությունն սկսել է ընդունել հավելյալ իրականության Meta Pro ակնոցների պատվերներ: Սարքը թույլ է տալիս համադրել վիրտուալ և իրական օբյեկտները: Հաղորդում է CNet-ը:

Ընկերությունը պլանավորում է սկսել Meta Prօ-ի վաճառքը 2014-ի հունիսին, ենթադրվում է, որ սարքը կարժենա 3000 ԱՄՆ դոլար:

Ի տարբերություն Google Glass-ի, որի թողարկումը սպասվում է հաջորդ տարվա սկզբին՝ Meta Pro-ն հաղորդակցման սարք չէ, այլ ցուցադրում է վիրտուալ պատկերներ, որոնք համադրվում են իրական տեսադաշտում: Վիրտուալ օբյեկտները ցուցադրվում են ակնոցի HD-թույլատրությամբ կիսաթափանցիկ էկրաններին: Այս ակնոցը կարողանում է ճանաչել մակերևույթները, օրինակ՝ պատերը կամ սեղանը, ինչպես նաև հետևում է օգտագործողի ձեռքի շարժումներին երկու տեսախցիկների միջոցով:

Meta Pro-ն ինքնուրույն սարք չէ և աշխատելու համար պետք է միացված լինի շարժական համակարգչի: Ակնոցն ունի Intel Core i5 պրոցեսոր, 4 Գբ օպերատիվ և 128 Գբ ներքին հիշողություն, Wi-Fi-ի և Bluetooth 4.0-ի հնարավորություն:

Աղբյուրը՝ cnet.com