Ինչ անել հեռախոսը վաճառելուց կամ նվիրելուց առաջ

Android Phone

Արդեն եկել է ժամանակը փոխելու հին սմարթֆոնը նորով, սակայն մի շտապեք ազատվել նրանից: Հեռախոսներն այսօր դարձել են հաղորդակցային հզոր գործիք, որտեղ պահպանվում է հսկայական ծավալի անձնական ինֆորմացիա, որը ցանկալի չէ, որ հայտնվի ուրիշի ձեռքում: Խոսքը հեռախոսահամարների, SMS-ների, էլ-փոստի նամակների և այլ տվյալների մասին է, որոնց անվտանգության համար պետք է անպայման հոգալ:

Կոնտակտներ

Բարեբախտաբար, iOS-ն ու Android-ն օնլայն պահպանում են կոնտակտների ցանկը, օրացույցի նշումները՝ շատ հեշտացնելով մի հեռախոսից անցումը մյուսին. իհարկե, եթե խոսքը նույն օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների մասին է:

Դրա համար պետք է ստուգել՝ արդյոք Google-հաշիվը կամ Apple ID-ն սինքրոնիզացվել է: iPhone-ից Android-հեռախոսին անցնելու դեպքում լավ կլինի, եթե օգտագործեք Gmail-հաշիվը՝ կոնտակտները պահպանելու համար:

 Պահպանեք ամբողջ ինֆորմացիան

Բացի կոնտակտներից՝ կարելի է պահպանել նաև Ձեր օգտագործած հավելվածներում առկա ինֆորմացիան: Android-ն, օրինակ, պահպանում է միայն հավելվածների ցանկը, ոչ թե դրանցում առկա ինֆորմացիան: Սակայն այս խնդիրն էլ կարելի է լուծել. Helium հավելվածը տարածվում է անվճար:

Ինչ վերաբերում է iOS-ին, ապա այստեղ ամբողջ ինֆորմացիան պահպանելը շատ հեշտ է, ընդամենը պետք է մուտք գործել iTunes, այնուհետև հեռախոսի Summary բաժնում սեղմել Back up now կոճակը:

iTunes_Back_Up_Now

 Տեղափոխեք հեռախոսի երգերը, նկարներն ու տեսանյութերը

Android-ի դեպքում պետք է USB-ով միացնել սմարթֆոնը համակարգչին և նկարների, երգերի թղթապանակներից պահպանել Ձեզ անհրաժեշտ ֆայլերը (սովորաբար նկարների թղթապանակի անունը DCIM է):

iOS-ի դեպքում մեթոդը նույնն է, սակայն այդ ամենն արվում է iTunes ծրագրի միջոցով:

Ճանաչիր քո SIM-քարտ-ը

Բոլոր GSM հեռախոսները աշխատում են SIM-քարտերով, այնպես որ մեկ այլ GSM հեռախոսին անցնելը ոչ մի դժվարություն չի ներկայացնի, բացի այն դեպքերից, երբ քարտի չափսը տարբեր է: Հեռախոսների մեծ մասում օգտագործվում է micro-SIM, իսկ որոշ մոդելներ, այդ թվում՝ iPhone 5, 5S և Moto X, աշխատում են նանո-SIM-ով: Եթե նոր հեռախոսի քարտի տեղը տարբերվում է հնից, ապա կարելի է կտրել քարտը, ինչպես ցուցադրված է այս տեսանյութում կամ պարզապես դիմել Ձեր օպերատորին, որը կտրամադրվի պահանջվող տեսակի քարտ:

 Ջնջել ամբողջ ինֆորմացիան

Բոլոր սմարթֆոններն ունեն factory reset կոչվածը, որը թույլ է տալիս ջնջել բոլոր տվյալները, ֆայլերը, տեղադրած հավելվածները, էլ-փոստի հաշիվները և այլն: Ֆունկցիան կարող եք փնտրել հեռախոսի կարգավորումներում: