Թողարկվել է “My Orange” հավելվածի երկրորդ թարմացված տարբերակը

Orange-ը Play Store-ում թողարկեց «My Orange» նորարարական բջջային հավելվածի երկրորդ թարմացված տարբերակը: Նոր տարբերակը, ի թիվս նախորդ հնարավորությունների, թույլ է տալիս բաժանորդներին նաև օգտվել մի շարք լրացուցիչ ծառայություններից՝ ակտիվացնել «Սպասազանգ» ծառայությունը, ինչպես նաև օգտվել «Ձայնային փոստարկղ», «Փակ համար», «Լրացուցիչ ժամանակ» ծառայություններից և այլն: Այժմ My Orange բջջային հավելվածի շնորհիվ նաև կարելի է բաժանորդագրվել հորոսկոպի, եղանակի տեսության, տարադրամի փոխարժեքի ծանուցման ծառայություններին: Այսպիսով My Orange հավելվածի ժամանցային հնարավորությունները դառնում են ավելի ամբողջական և էլ ավելի հարմարավետ օգտագործման համար:

My Orange screenshot

Հիշեցնենք, որ My Orange բջջային հավելվածն առաջինն է հայկական հեռահաղորդակցության շուկայում՝ ստեղծված Android և iOS օպերացիոն համակարգերի համար: Այն անվճար է և թույլ է տալիս Orange-ի բաժանորդներին իրենց հաշվի կառավարումը դարձնել շատ հարմարավետ և հաճելի: