Mail.Ru ընկերությունը 2013-ի դեկտեմբերի 20-ից 2014-ի հունվարի 20-ը «Облако Mail.Ru» ծառայության օգտագործողներին կտրամադրի տվյալների պահպանման համար նախատեսված լրացուցիչ 1 տերաբայթ տարածք:
Հիշեցնենք, որ ծառայությունը թույլ է տալիս «ամպային» ռեժիմում պահպանել ֆայլեր և կիսվել դրանցով այլ օգտագործողների հետ: Ծառայությունից կարելի է օգտվել ոչ միայն կայքի միջոցով, այլև Windows-ի, Mac OS-ի և Linux-ի համար նախատեսված ծրագրային ապահովման, ինչպես նաև Android և iOS հավելվածների միջոցով:
Սովորաբար ծառայությունը տրամադրում է 100 ԳԲ տարածք: Նվերից օգտվելու համար պետք է տեղադրել համակարգչի կամ հեռախոսի համար նախատեսված ծրագրերից ցանկացածը: Իսկ նրանք, ովքեր նախկինում օգտվել են «Облако Mail.Ru»-ից կարող են անվճար ակտիվացնել փաթեթը այս հասցեով՝ cloud.mail.ru/promo.
Աղբյուրը՝ digit.ru