Google-ի փրկարար-ռոբոտը հաղթել է DARPA-ի մրցույթում (վիդեո)

schaft-820x420

Schaft ճապոնական ընկերությունը, որը պատկանում է Google կորպորացիային, ներկայացրել է DARPA-ի մրցույթին փրկարար ռոբոտ, որը հաղթող է ճանաչվել: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական էջից:

Երկրորդ և երրորդ տեղերը բաժին են ընկել IHMC Robotics և Tartan Rescue թիմերին: Առավելագույն միավորներ հավաքած ութ թիմեր ստացել են գումարային մրցանակ՝ մեկ միլիոն դոլարի չափով, որպեսզի կարողանան զարգացնել իրենց ռոբոտները և մրցեն եզրափակիչ փուլում, որը կկայանա 12-18 ամիս հետո:

Ճապոնական ռոբոտը առաջ է անցել մրցակիցներից՝ վաստակելով հնարավոր 32 միավորից 27-ը: DARPA-ի մրցույթների շարքը մեկնարկել է 2011-ին՝ Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարից հետո՝ խթանելու համար արտակարգ իրավիճակներում աշխատող ռոբոտների ստեղծումը:

Աղբյուրը՝ Mashable.com