HP-ն կթողարկի բրենդային ֆաբլեթներ

HP-BRAVEԱրդեն մեկ տարի է, ինչ խոսակցություններ են տարածվում այն մասին, որ HP ընկերությունը կրկին մուտք է գործելու սմարթֆոնների շուկա: Ըստ համացանցում հայտնված նոր լուրերի, ընկերության մուտքը շուկա գործարկվելու է ֆաբլեթների ներկայացմամբ:

HP-ն մտադիր է ներկայացնել 6 և 7 դյույմ ֆաբլեթներ, հաղորդում է theinformation.com ռեսուրսը: Սարքերը վաճառվելու են 200 և 250 դոլար արժեքով:

Հիշենք, որ HP փորձում է տեղ գտնել բջջային հեռախոսների շուկայում 2010-ից, երբ գնեց Palm ընկերությունը, սակայն բրենդային WebOS ՕՀ-ով աշխատող սարքերը հաջողություն չունեցան:

2012-ին HP-ի ղեկավար Մեգ Ուիթմանը հայտնեց, որ ընկերությունն աշխատում է նոր սմարթֆոնի շուրջ, սակայն մինչ օրս այն չի ներկայացվել և անհայտ է, թե երբ ընկերությունը քայլ կանի այս ոլորտում:

Աղբյուրը՝ cnet.com