Galaxy Gear-ի նոր գովազդն օգնում է «աղջիկ կապել» (վիդեո)

Samsung ընկերությունը թողարկել է իր խելացի ժամացույցի՝ Galaxy Gear-ի նոր տեսագովազդ, որում ցուցադրում է, թե ինչ առավելություններ ունի սարքը և ինչպես կարող է օգնել ծանոթանալ աղջիկների հետ և նվաճել նրանց սիրտը:

Նշենք, որ որքան էլ քննադատության է արժանացել Galaxy Gear-ը, հարավկորեական ընկերությանը հաջողվել է երկու ամսում վաճառել սարքի 800 000 օրինակ: