Ռուսական խոշոր ինտերնետ ընկերություն Яндекс-ը հրապարակել է 2013թ. հարցումների վիճակագրություն: 2012-ին որոնումներում հազարավոր տարածված բառերից 900-ն այս տարի ևս ակտիվորեն որոնել են Яндекс-ի որոնողական համակարգով:
2013-ի հարցումներում պոպուլյար նոր բառերի շարքում են խաղային տիեզերք Մայնքրաֆթը, Instagram ֆոտոծառայությունը, օնլայն-խմբագիր Avatan-ը, զրուցարաններ WhatsApp-ը և Viber-ը, երաժշտական բացիկներ PlayCast-ը:
Այս տարի օգտագործողները չափազանց քիչ են որոնել նախկինում տարածված Formspring, icq, Nokia և Symbian բառերը:
Աղբյուրը՝ lookatme.ru