Facebook-ը պահպանում է անգամ չհրապարակվող գրառումները

Պարզվում է` Javascript-ի միջոցով Facebook սոցցանցը կարողանում է պահպանել այն գրառումներ կամ դրանց «սևագրերը», որոնք օգտագործողն այդպես էլ չի հրապարակում: Սոցցանցի ստաժ անցնող ուսանողները հետազոտել են 2012-ին ամռանը այդ ճանապարհով պահպանված գրառումներ: Facebook-ի ներկայացուցիչների խոսքով՝ նրանք չեն վերլուծել կոնկրետ բառեր կամ արտահայտություններ, այլ կենտրոնացել են մետադատային տվյալների վրա:

Օրինակ՝ ուսանողները պարզել են, որ օգտագործողները միջինում չեն հրապարակել գրված 4,52 կարգավիճակ և 3,2 մեկնաբանություն:

Իսկ թե ինչու են անհրաժեշտ Facebook-ին այս տվյալները, պարզ է: Ցանկացած ինֆորմացիա, նույնիսկ սևագրի տեսքով արժեքավոր է սոցցանցի համար, քանի որ դա հետագայում դառնում է թիրախային գովազդին նպաստող գործոն:

Աղբյուրը՝ slate.com