Avegant ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր «էկրան», որը կոչվում է Glyph: Այս սարքը հետաքրքիր է նրանով, որ մասամբ ականջակալ է, մասամբ՝ վիրտուալ իրականության ակնոց: Ընդ որում՝ այն ցուցադրում է պատկերը բիբի վրա՝ օգտագործելով ակնախնձորը, ինչպես էկրան:
Այս գաղափարը նոր չէ. նման սարք մշակվել է դեռ 1986թ.: Իսկ 21-րդ դարի սկզբին որոշ լաբորատորիաներ մշակում էին այնպիսի սարքերի նախատիպեր, որոնք լազերի շնորհիվ պրոյեկտում էին պատկերը աչքի ցանցաթաղանթի վրա:
Honda ընկերությունը թողարկել է նման սարքի կոմերցիոն տարբերակ 2000թ.: Բայց Avegant-ի սարքը կդառնա առաջինը, որը դուրս կգա սպառողական շուկա: Այս գաջեթում օգտագործվում են լուսադիոդներ և օպտիկայի համակցություն՝ պատկերի ֆոկուսավորման համար:
Ընկերության կայքը հաղորդում է, որ պատկերը չի փակի ողջ տեսադաշտը, իսկ երբ էկրանն անհրաժեշտ չի լինի, օգտագործողը կկարողանա Glyph-ը կիրառել որպես ականջակալ: Սարքը կարելի է պատվիրել Kickstarter.com կայքում՝ $499 դոլարով:
Աղբյուրը՝ Avegant.com