Բիլ Գեյթսը ֆինանսավորում է մեզից էներգիայի ստացման տեխնոլոգիան (վիդեո)

Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը զբաղվում է զարգացող երկրների խնդիրներով: Օրինակ՝ հիմնադրամը հետաքրքրված է մալարիայի տարածման խնդրով կամ նոր տիպի զուգարանների ստեղծմամբ: Գեյթսերի կարծիքով՝ մարդկանց արտաթորանքը, տվյալ դեպքում՝ մեզը,  կարելի է վերամշակել և ստանալ դրանով աշխատող մարտկոց:

Բրիստոլի լաբորատորիայի մասնագետները հիմնադրամի աջակցությամբ արդեն մշակել են տեխնոլոգիա, որը թույլ է տալիս վերափոխել մարդկային մեզը էլեկտրաէներգիայի, որը բավարարում է, օրինակ, հեռախոսն աշխատեցնելու համար:

Էներգիա ստանալու համար նրանք օգտագործել են «միկրոբային վառելիքի տարրեր», որոնց մեջ կան միկրոօրգանիզմներ: Դրանք վերածում են մեզը էներգիայի, նաև մաքրում այն:

Մասնագետների համար ամենաբարդը եղել է ստանալ այնպիսի հզորության էներգիա, որը անհրաժեշտ է սմարթֆոնը լիցքավորելու համար:

Աղբյուրը՝ Businessinsider.com