Վերջին շրջանում օնլայն մամուլը գրում էր կորեական LG ընկերության ապագա սարքերի մասին. խոսքը գնում է ոչ միայն ութմիջուկ 2.2ԳՀց պրոցեսորով և 2560×1440 պիքսել թույլատվությամբ էկրանով G3 սմարթֆոնի մասին, այլև խելացի ժամացույց G-Arch-ի և խելացի սպորտային բրասլետ G-Health-ի մասին:
Ինչպես գրում է Engadget-ը, LG-ի ներկայացուցիչը հաստատել է, ընկերությունը նախագծում է կրելի սարք: Որևէ այլ տեղեկություններ ներկայացուցիչը չի նշել:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի կրելի սարքերը համատեղելի են լինելու դեռևս չթողարկված LG G3 սմարթֆոնի հետ և ներկայացվելոի են 2014թ. Բարսելոնայում կայանալիք MWC համաժողովի ժամանակ:
Աղբյուրը՝ engadget.com