Warnes Bros. կինոընկերությունը հրապարակել է կարճամետրաժ տեսահոլովակ՝ պատմող Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիա» ֆիլմի նկարահանումների մասին:
6 րոպե տևողությամբ այս տեսանյութում, մասնավորապես, պատմվում է հատուկ էֆեկտների աշխատանքի մասին և դերասանների՝ Սանդրա Բուլոկի և Ջորջ Քլունիի հետ աշխատանքի մասին:
«Մեր ֆիլմում ընդամենը երկու պերսոնաժ են գործում, սակայն մենք ֆիլմի շուրջ աշխատել ենք մոտ մեկ տարի»,- նշել է Ալֆոնսո Կուարոնան Cinema Blend-ի հետ հարցազրույցում: Հարկ է նշել, որ ֆիլմը նկարահանող խումբը ամենից երկար աշխատել է հատուկ գրաֆիկական էֆեկտների շուրջ:
«Գրավիտացիա» ֆիլմը Օսկարի 86-րդ ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն սպեց-էֆեկտներ» անվանակարգի թեքնածուներից մեկն է: