App Store-ը 2013-ին Apple-ին բերել է 10 մլրդ. դոլարի եկամուտ

Apple ընկերությունը հայտարարել է իր տարեկան արդյունքների մասին, այդ թվում՝ App Store հավելվածների խանութի գրանցած հաջողությունների մասին, որոնք բավական տպավորիչ են: Այսպես, 2013-ի ընթացքում iOS-ից օգտվողները ծախսել են App Store-ում ավելի քան 10 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ 2012-ին այս ցուցանիշը ընդամենը 5 միլիարդ դոլար էր: Ամենահաջող ամիսը եղել է դեկտեմբերը, որի ընթացքում App Store-ը բերել է ավելի քան 1 միլիարդ դոլար եկամուտ, իսկ բեռնումների քանակը գերազանցել է 3 միլիարդը:

Ինչ վերաբերում է հավելվածներ մշակողներին, ապա անցած տարվա ընթացքում նրանք վաստակել են 15 միլիարդ դոլար:

Աղբյուրը՝ theverge.com