Intel-ը պատմել է իր՝ ապագայի «խելացի» ծրագրերի մասին (CES 2014)

CES 2014 ցուցահանդեսին Intel ընկերությունը պատմել է կրելի համակարգիչների հետ կապված ծրագրերի մասին: Ընկերության գործադիր տնօրեն Բրայան Կրժանիչը պատմել է, որ Intel-ը պատրաաստվում է թողարկել սեփական սարքեր` սկսած մանկական հագուստից վերջացրած ականջակալներով, որոնք կունենան բիոմետրային համակարգ և կհետևեն մարդու սրտի աշխատանքին:

Կրժանիչը ներկայացրել է Jarvis անձնական օգնականը, որը պետք է դառնա Siri Apple-ի և Google Now-ի մրցակիցը: Նա նաև խոսել է խելացի ժամացույցների մասին, որոնք թույլ են տալիս իմանալ՝ երբ է մարդը դուրս գալիս նախապես նշված գեոզոնայից: «Մենք ցանկանում ենք ամեն ինչ դարձնել «խելացի». սա է Intel-ի խնդիրը»,— նշել է Կրժանիչը:

Նրա խոսքով՝ նոր սարքերը կպատրաստվեն Edison չիպերի հիման վրա, որոնք թույլ են տալիս ստեղծել լիարժեք համակարգիչներ, սակայն ունեն հիշողության քարտի չափսեր: Հայտնի է նաև դարձել, որ Intel-ը սկսում է $1,3 մլն դոլարի չափ մրցանակային ֆոնդով մրցույթ, որի շրջանակներում նախագծողները կկարողանան առաջարկել նորարարական գաղափարներ, ընդ որում՝ գլխավոր մրցանակը $500 000 դոլար է:

Գործադիր տնօրենը նաև հաղորդել է, որ Intel-ի նոր պրոցեսորները թույլ կտան աշխատել միաժամանակ և՛ Microsoft Windows, և՛ Google Android օպերացիոն համակարգերով: Ընկերությունը ներկայացրել է նաև RealSense եռաչափ տեսախցիկը, որը նախատեսված է պլանշետների համար և կարողանում է ճանաչել օգտագործողի ժեստերը և ստեղծել տարածական մոդելներ՝ 3D-տպիչով տպելու համար:

Աղբյուրը՝ TechCrunch.com