Vizio ընկերությունը CES 2014 ցուցահանդեսին ներկայացրել է 4K թույլատրությամբ հեռուստացույցների առաջին մոդելները, որոնք բավական մատչելի գներ ունեն:
P սերիայի հեռուստացույցների գինը սկսում է $999 դոլարից (50 դյույմանոց): Իսկ ամենամեծ էկրանով մոդելը 70 դյույմանոցն է, որի գինը $2 599 է: Նշենք, որ Polaroid-ը նույնպես ներկայացրել է 4K թույլատրությամբ հեռուստացույց՝ $999 դոլարով, սակայն դրա որակը շատ է զիջում Vizio-ի արտադրանքին:
Vizio ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ շուտով Netflix ծառայությունը կթողարկի 4K-ի համար նախատեսված բարձր հստակության ֆիլմեր, ինչը կլրացնի նման թույլատրության ֆիլմերի պակասը:
Աղբյուրը՝ theverge.com