Apple-ն իր ապագա արտադրանքներով մշտապես գտնվում է երկրպագուների, դիզայներների և մի շարք այլ մարդկանց ուշադրության կենտրոնում: Օրեցօր համացանցում ավելանում են դեռևս գոյություն չունեցող Apple սարքերի՝ iPhone 6-ի, iWatch-ի, iTV-ի և iOS 8-ի կոնցեպտներ:
2013-ի նոր միտումներից էր կոր ճկվող էկրաններով սարքերի արտադրությունը, մասնավորապես, խոսքը գնում է կոր սմարթֆոնների, հեռուստացույցների և խելացի ժամացույցների մասին: Samsung-ը և մի շարք այլ արտադրողներ արդեն հասցրել են աշխարհին ցուցադրել իրենց ճկվող սարքերը: Այժմ բոլորը սպասում են, թե երբ է Apple-ը քայլ կատարելու այս շուկայում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոլանդացի դիզայներ Լեվի Հասսի կողմից պատրաստված կոր iphone-ի կոնցեպտը: Իհարկե, անհասկանալի է, թե ինչպես կարելի է զրույց անել նման կոր հեռախոսով, հատկապես երբ ձեռքերը զբաղված են և հեռախոսը ականջով ուսին հենելը դժվար թե չի ստացվի:
Աղբյուրը՝ appleinsider.ru