Galaxy S5-ը էականորեն կտարբերվի իր նախորդ սերունդներից (պաշտոնական)

galaxy s5 eye scannerSamsung ընկերության գալիք դրոշակակիր Galaxy S5-ը տարբերվելու է իր նախորդ սերունդներից՝ S4-ից և S3-ից: Այն հնարավոր է հագեցած լինի աչքի թաղանթի ճանաչման տեխնոլոգիայով և հասանելի դառնա շուկայում 2014թ. մարտ-ապրիլ ամիսներին: Այս մասին հայտնել է ընկերության բջջային արտադրանքների ղեկավար Յանգ-հի Լին:

«Շատերն են ֆանտաստիկայի ժանր համարում այս տեխնոլոգիան: Սակայն մենք ուսումնասիրում ենք այն իրագործելու հնարավորությունը»,- նշել է նա Լաս Վեգասում ընթացող CES 2014 խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ Bloomberg-ի հետ հարցազրույցում:

Աչքի սկաները կկարողանա ճանաչել մարդկանց՝ հիմնվելով աչքի թաղանթի վրա: Այս նոր տեխնոլոգիան կարող է դառնալ մրցակցային առավելություն Apple ընկերության iPhone 5S սմարթֆոնում առկա մատնահետքի ճանաչման ֆունկցիայի նկատմամբ:

Յանգ-հի Լիին նշել է, որ S5-ը տարբեր է լինելու նաև արտաքնապես.«Երբ մենք թողարկեցինք S4-ը, շատերը տարբերություն չէին զգում՝ S3-ի հետ համեմատ: S5-ում դուք կտեսնեք նոր էկրան, նոր կաղապար»:

Նշենք, որ Galaxy S5-ը կթողարկվի S4-ից մեկ տարի անց՝ 2014թ. մարտ կամ ապրիլ ամիսներին:

Աղբյուրը՝ bloomberg.com