«Գահերի խաղը»՝ 4-րդ եթերաշրջանի առաջին թրեյլեր (վիդեո)

Թողարկվել է ճանաչված «Գահերի խաղը» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի առաջին թրեյլերը: Ապրիլի 6-ը ֆիլմի երկրպագուների համար ֆանտաստիկ է լինելու:

Ինչպես նախորդ եթերաշրջանը, այնպես էլ 4-րդը իրենից ներկայացնելու է «Սրերի փոթորիկը» գրքի ադապտացված տարբերակը: Հիշենք, որ Ջորջ Մարտինի ֆանտաստիկ էպոսի հիման վրա նկարահանվող «Գահերի խաղը» սերիալի 3-րդ եթերաշրջանը մեկնարկել էր HBO հեռուստաալիքի եթերում 2013թ. մարտի 31-ին և 2-րդ անգամ ճանաչվել ամենապոպուլյար և ամենաներբեռնվող սերիալը տորենտ կայքերում: