Acer ընկերությունը մեկնարկել է իր Acer Tab 7 պլանշետի վաճառքը: Այն մատչելի պլանշետ է՝ ընդամենը 100 դոլար: Առայժմ, վաճառքները կընթանան միայն Չինաստանում:
Նորույթը՝ չնայած իր մատչելի արժեքին, ունի բավական հզոր պարամետրեր. 7 դյույմանոց էկրան՝ 1024 х 600 պիքսել թույլատրությամբ, երկմիջուկ պրոցեսոր Cortex-A9՝ 1.5ԳՀց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև 1.3Մպ հիմնական ֆոտոխցիկ:
Բացի դրանից, պլանշետը հագեցած է microSD քարտի բնիկով, 3000մԱ/Ժ մարտկոցով, աշխատում է Google Android 4.2 ՕՀ-ով: Սարքի չափսերն են՝ 191 x 112 x 9.9 մմ, քաշը՝ 289 գրամ:
Աղբյուրը՝ acer.com