Ստեղծվել է հանցագործություն կանխատեսող ծրագիր

Criminal-DefenseԱՄՆ-ի Քրեական իրավունքի Ռուտգերական դպրոցի մասնագետները մշակել են մի տեխնոլոգիա, որը կարողանում է կանխատեսել, թե քաղաքի որ կետերն են վտանգավոր հանցագործության տեսանկյունից: Այս համակարգն արդեն փորձարկում է ԱՄՆ ոստիկանակությունը:

Risk Terrain Modeling ծրագիրը վերլուծում է հանցագործությունների վայրերի մասին պատմական տվյալների կապը դրանց բնութագրերի հետ: Եթե ծրագիրը գտնում է կապը, ապա կարողանում է կանխատեսել, թե մոտ ապագայում, երբ նման վայրում հանցագործություն կկատարվի:

2012-ի դեկտեմբերին հետազոտողները հրապարակեցին ուսումնասիրություն, որը դիտարկում էր Իրվինգտոն քաղաքի այն կետերը, որտեղ հրաձգություն էր տեղի ունեցել: Պարզվում է՝ դրանց շրջակայքում եղել են բարեր, գիշերային ակումբներ, խանութներ, իսկ բնակիչների կրթվածության մակարդակն այդքան էլ բարձր չի եղել, նաև գրանցվել է գործազրկության որոշակի մակարդակ: Այդ գործոնների հիման վրա հետազոտողները գտել են այլ քաղաքների վտանգավոր կետերը, որոնք, ինչպես հետո է պարզվել, իսկապես քրեական անցյալ են ունեցել:

Արդարադատության ազգային ինստիտուտը երկու գրանտ է տրամադրել հետազոտողներին՝ մի քանի այլ քաղաքներ ուսումնասիրելու համար: Այժմ մշակված ծրագիրն օգտագործվում է Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Չիկագոյում և Մայամիում:

Աղբյուրը՝ sciencedaily.com