Sharp ընկերությունը թողարկել է նոր 15.6դյույմ անկյունագիծ էկրանով Windows 8.1 Pro ՕՀ-ով աշխատող պլանշետ: Այն ունի 3,200×1,800 (WQHD) պիքսել թույլատրություն և աշխատում է Core i5-4200U պրոցեսորով:
2014-ը կարծես՝ մեծ էկրաններով պլանշետների տարի է լինելու: Հիշենք, որ CES 2014-ին Samsung-ը ներկայացրեց 12.2 դյույմանոց պլանշետ, իսկ Apple-ն, ըստ լուրերի, ներկայացնելու է 13 դյույմանոց պլանշետ:
1.2Կգ քաշով և 0.5 դյույմ բարակությամբ Sharp-ի նոր RW-16G պլանշետը հագեցած է 4Գբ օպերատիվ հիշողությամբ, 128Գբ ներկառուցված հիշողությամբ, Mini DisplayPort բնիկով, USB 3.0 բնիկներով, SD քարտի բնիկով: Այն կարողանում է աշխատել մինչև 9 ժամ ավտոնոմ ռեժիմում:
Գործարար ոլորտի համար թիրախային այս պլանշետում օգտագործվում է IGZO էկրանի տեխնոլոգիան: CES 2014-ին Sharp-ի տաղավարի հիմնական թեման հենց IGZO տեխնոլոգիան էր: Այն հնարավորություն է տալիս ստանալ բարակ և ոչ ծախսատար էկրաններ և միևնույն ժամանակ ապահովում է պիքսելների բարձր խտություն:
Sharp-ի նոր RW-16G պլանշետի արժեքի մասին, առայժմ, տեղեկություններ չկան: Վաճառքը մեկնարկելու է 2014թ. մարտ ամսին:
Աղբյուրը՝ cnet.com