1) Կվերադարձնեք Ձեր անձնական կյանքի իրավունքը (privacy)
Facebook-ի գաղտնիության կարգավորումները այնպիսին են, որ ոչ մի օգտագործող մինչև վերջ չի հասկանում, ինչպես կարգավորի իր հաշիվը: Երբեմն հրապարակային են դառնում այնպիսի գրառումներ, որոնք նախատեսված էին, օրինակ, միայն ընկերների համար: Բացի այդ՝ այժմ բոլորն էլ կարող են գտնել ձեզ Facebook-ում. նախկինում այս ֆունկցիան հնարավոր էր անջատել, իսկ այժմ՝ ոչ:
Ձեր անձնական ինֆորմացիան սոցցանցն օգտագործում է եկամուտ ստանալու համար: Այն հավաքում է Ձեր գրառումների, վերաբերյալ տվյալներ, որոնք էլ կիսում է գովազդ գնողների հետ:
Բացի այդ՝ այսուհետ սոցցանցը թույլ կտա իմանալ, թե Ձեր մկնիկը քանի վայրկյան է կանգնել այս կամ այն գովազդի վրա՝ չհաշված այն, որ check-in լինելու դեպքում Facebook-ն իմանում է՝ որտեղ եք այս պահին գտնվում Դուք:
Լուծում` ջնջվեք սոցցանցից և կկարողանաք կառավարել ձեր privacy-ն:
2) Կլավանա կյանքի զգացողությունը
Մեզ թվում է, որ ծանոթների, ընկերների ու ընտանիքի անդամների հետ անընդհատ շփվելը կհարստացնի մեր կյանքը: Սակայն Միչիգանի համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել ու պարզել, որ ինչքան շատ ժամանակ ես անցկացնում այս սոցցանցում, այնքան դեպրեսիան խորանում է:
Մեկ այլ հետազոտություն փաստել է, որ Facebook-ի օգտագործողները սկսում են չբավարարվել իրենց ապրած կյանքով:
Լուծում` ջնջվեք Facebook-ից և այլևս կարիք չեք ունենա համեմատել Ձեր և ուրիշների կյանքը:
3) Կդառնաք ավելի պրոդուկտիվ
Սկզբում Facebook-ը կդառնա մտերիմների, ինչու չէ նաև գործնական կապերի պահպանման շատ լավ միջոց, սակայն աստիճանաբար այնքան ընկերներ կավելացնեք, որ նրանք կսկսեն խլել Ձեր ժամանակը, թեկուզ ոչ ուղղակի իմաստով:
Social Media ընկերության հետազոտողները պարզել են, որ միջին վիճակագրական ամերիկացին ամսական 6,5 ժամ է անցկացնում սոցցանցերում, մասնավորապես՝ Facebook-ում:
Իսկ բլոգեր Մայքլ Ֆիցպատրիկը ենթադրում է, որ աշխատակիցների՝ Facebook-ում ժամանակ անցկացնելու պատճառով ամերիկյան ընկերությունները տարեկան $28 մլրդ դոլար են կորցնում:
Լուծում` մի մտեք Facebook և շատ ժամանակ կխնայեք:
4) Չեք խանգարի Ձեր կարիերային
Եթե Դուք տխրել եք և տխուր գրառումներ եք տեղադրում Facebook-ում, որպեսզի Ձեր ընկերներն օգնեն Ձեզ, ապա հենց այստեղ էլ սկսում են խնդիրները:
Չէ որ այդ գրառումները տեսնում են նաև Ձեր ներկայիս կամ ապագա գործատուները: DTE Energy ընկերության տեխնիկական սպասարկման աշխատակցուհին սոցցանցում բողոքել էր, որ նոյեմբեր ամսին տեղի ունեցող փոթորիկների ժամանակ շատ դժվար է աշխատել հաճախորդների հետ: Ինչ եղավ հետո՞. նա միանգամից ազատվեց աշխատանքից:
Այդպիսի պատմությունները շատ շատ են: Ջորջիա նահանգում ապրող ուսուցչուհին ազատվեց աշխատանքից, երբ աշակերտներից մեկի ծնողը տեսավ ուսուցչուհու նկարը Եվրոպայում հանգստանալիս՝ ձեռքին գարեջուր և գինով լի բաժակ: Հյուսիսային Կարոլիանում ապրող մատուցողուհուն ևս ազատեցին աշխատանքից այն բանից հետո, երբ նա սոցցանցում սկսել էր քննարկել հաճախորդներից մեկի պահվածքը:
Այժմ գործատուները թեկնածուներին աշխատանքի ընդունելուց առաջ ստուգում են նաև նրա Facebook-հաշիվը:
Լուծում՝ հեռու մնացեք Facebook-ից և հնարավոր է՝ ավելի արագորեն բարձրանաք կարիերային սանդուղքով: