Egg գաջեթը կարողանում է ամբողջ օրը խաղալ կատվի հետ (վիդեո)

eggՄինչ տան անդամներն աշխատանքի են, տնային կենդանիները ձանձրանում են միայնակ: Այս խնդիրը լուծելու համար ստեղծվել է Egg սարքը, որը կարողանում է կրկնօրինակել կենդանու շարժումները:

Այն իրենից ներկայացնում է պլաստիկ ձու, որը արձագանքում է կենդանու շարժումներին: Սարքի մեջ օգտագործվում է հակակշռով շարժիչ: Այն սահում է գետնի վրա, ինչպես նաև ձայներ արձակում՝ հետաքրքրելով կատվին:

Անկյունային արագության տվիչը թույլ է տալիս գաջեթին հարմարվել ցանկացած մակերևույթին, գտնել արգելքները: Egg-ի մշակողները հայտարարում են, որ սարքը հասկանում է՝ երբ են իրեն դիպչում, վերցնում ձեռքի մեջ, վայր գցում կամ ընկնում հետևից:

Այժմ այս գաջեթը գտնվում է մշակման փուլում: Մշակողները խոստանում են, որ մարտկոցի աշխատանքը կբավարարի մեկ ամբողջ օր: Մարտկոցը լիցքավորվում է Micro USB-ով: Սարքը ձեռք բերելու համար պետք է Kickstarter կայքի միջոցով վճարել 31%:

Աղբյուրը՝ Kickstarter.com