Forbes-ը հայտնել է «2014թ. ամենաազդեցիկ մարդկանց»

Steven-SpielbergՃանաչված ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հայտնվել է Forbes ամսագրի «2014թ. ամենաազդեցիկ մարդկանց» վարկանշային աղյուսակի առաջին տեղում:

Այս ցուցակի 2-րդ տեղում է հեռուստահաղորդավար Օփրա Ուիթնին, իսկ 3-րդ տեղում՝ «Աստղային պատերազմներ»-ի ստեղծող Ջորջ Լուկասը: Բացի դրանից այս վարկանշային աղյուսակի թոփ տասնյակում են հայտնվել ռեժիսորներ Ռոն Հովարդը, Մարտին Սկորսեզեն, U2 խմբի մենակատար Բոնոն, կոմիքսների հեղինակ Սթեն Լին և այլոք:

Աղյուսակը կազմել էր Forbes ամսագիրը՝ E-Poll Market Research հետազոտական գործակալության հետ համատեղ:

Աղբյուրը` forbes.com