Amazon-ն ապրանքներ կառաքի օգտագործողներին՝ առանց պատվերի

amazonAmazon-ը պատրաստվում է ապրանքներ առաքել օգտագործողներին` մինչ գնումներ կատարելը: Ընկերությունն այսօր ունի շատ պատվերներ, որի պատճառով անցնում է առաքման նոր մոդելի. օրերս Amazon-ը արտոնագրել է «anticipatory shipping» (կանխատեսված առաքում), որը թույլ կտա ուղարկել ապրանքներ այն հասցեներով, որտեղ հնարավոր է դրանք գնվեն օգտագործողների կողմից:

Amazon-ը կկանխատեսի՝ ինչ ապրանքներ կարող են Ձեզ դուր գալ՝ հաշվի առնելով նախկին  գնումները, wish list-երն ու թե որ ապրանքների վրա է մկնիկի սլաքը երկար գտնվել: Ընկերությունը կարող է նաև ապագայում ուղարկել ապրանքները բեռնատարներով:

Արտոնագրում նշվում է նաև հետևյալի մասին.«Առաքել ապրանքները՝ որպես նվերներ»: Սա բավական հետաքրքիր է, սակայն մանրամասները դեռ պարզ չեն: Հայտնի չէ նաև, թե երբ կսկսի գործել այս տիպի առաքումը:

Աղբյուրը՝ Theverge.com