Ադրբեջանցի հաքերները կոտրել են ավելի քան 30 հայկական կայք

Azer hackedԱյսօր ադրբեջանցի հաքերները կոտրել են ավելի քան 30 հայկական կայք: Այս մասին տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր անձնական բլոգում: Նրա խոսքով, ըստ հավանականության, ադրբեջանցի հաքերներին հաջողվել է հարձակվել միևնույն սերվերում գտնվող կայքերի վրա:

Կոտրված կայքերի թվում են Գալա հեռուստաընկերության կայքը, Գագիկ Ծառուկյանի՝ tsarukyan.am-ը և մի շարք այլ կայքեր:

Կայքերի ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ: