Mozilla-ն ներկայացրել է Firefox OS-ով աշխատող պլանշետի բնութագիրը

Firefox օպերացիոն համակարգով աշխատող առաջին պլանշետը, որը մշակվել է Mozilla ընկերության կողմից, կստանա HD-էկրան և հզոր մարտկոց: Այս մասին հաղորդում է The Verge կայքը՝ հղում անելով Firefox-ի նախագծողների ղեկավար Ասա Դոցլերի հայտարարությանը:

InFocus New tab F1 պլանշետը, որի արտադրությամբ զբաղվում է Foxconn ընկերությունը, ունի քառամիջուկ ARM Cortex A7 պրոցեսոր՝ 1 ԳՀց հաճախությամբ, 2 Գբ օպերատիվ հիշողություն և 16 Գբ ներքին հիշողություն: Պլանշետի էկրանն ունի 10,1 դյույմ անկյունագիծ և 1280×800 կետայնություն: Պլանշետի մարտկոցը 7000 մԱ/Ժ է և կապահովի բավական երկար աշխատանք:

Թե երբ պլանշետը կհայտնվի վաճառքում, չի հաղորդվում: Ավելի վաղ Mozilla-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Firefox OS-ով աշխատող պլանշետները չեն հայտնվի ԱՄՆ շուկայում, այլ կվաճառվեն միայն զարգացող երկրներում՝ սպառողների համար մատչելի գնով:

Աղբյուրը՝ Theverge.com