Amazon նախագծում է սեփական հեռուստատեսությունը

Amazon LogoAmazon ընկերությունը նախագծում է սեփական ինտերնետ-հեռուստատեսությունը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղելով իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրների, ներկա պահին Amazon-ը վիդեոբովանդակություն արտադրող մի շարք ընկերությունների հետ բանակցությունների նախնական փուլում է գտնվում և արդեն երեք խոշոր ընկերությունների հետ ունի պայմանավորվածություն՝ ստեղծելու նոր հաղորդումներ:

WSJ-ի աղբյուրների խոսքով, հնարավոր է, որ Amazon-ը ցանկանում է հեռարձակել սեփական հեռուստաալիքը: Սակայն հենց ինքը՝ ընկերությունը հերքում է այս մասին պտտվող բոլոր լուրերը:

Ըստ The Wall Street Journal-ի, մի կողմից Amazon-ի համար հեշտ կլինի դուրս գալ ինտերնետ-հեռուստատեսության շուկա, քանի որ ընկերությունն արդեն աշխատել է Instant Video ծառայության ստեղծման շուրջ և ունի որոշակի պայմանավորվածություններ վիդեոբովանդակություն արտադրողների հետ: Իսկ մյուս կողմից, ամերիկյան արբանյակային և կաբելային հեռուստատեսությունները ԱՄՆ-ում փորձում են սահմանափակել ինտերնետ-հեռուսատատեսության զարգացումը:

Աղբյուրը՝ wsj.com