Facebook սոցցանցը ներդրել է լրահոսի գրառումների տեսակավորման նոր ալգորիթմ, որի շնորհիվ այսուհետ ավելի շատ կցուցադրվեն ընկերների գրառումներ և ավելի քիչ՝ էջերի թարմացումներ:
Սոցցանցը ժամանակ առ ժամանակ ներկայացնում է նոր ֆունկցիաներ: Օգտագործողներն այսուհետ կկարողանան ընտրել՝ գրառումները տեսնել ժամանակագրական հերթականությամբ, թե առավել քննարկված ու տարածված գրառումները:
Նաև կարելի է օգտվել Pages Feed-ից, որը կցուցադրի միայն էջերի գրառումները: «Ներքին թեստավորումը ցույց տվեց, որ օգտագործողներն ավելի հաճախ են ստատուսներ գրում, երբ տեսնում են իրենց լրահոսում իրենց ընկերների գրառումները»,- նշել են սոցցանցի ներկայացուցիչները:
Աղբյուրը` Deadline.com