«Ֆանտաստիկ քառյակը»-ը վերադառնում է

2013թ. հոկտեմբերին Fox ստուդիան սկսեց փնտրել դերասաններ ճանաչված «Ֆանտաստիկ քառյակը» կոմիքսի ֆիլմը վերանկարահանելու համար: 2009-ին թողարկված նախագիծը ոչ մի կերպ առաջ չէր գնում: Այս շաբաթ հայտնի դարձավ, որ «Ֆանտաստիկ քառյակը» վերջապես ունի սցենար և ստուդիան պատրաստ է ընդունել դերասանների, որոնց թվում են «Գահերի խաղը» սերիալի երկու դերասաններ:

Variety կայքի տվյալներով, Սայմոն Կինգբերգը ավարտել է սցենարը, ինչը թույլ կտա պրոդյուսերներին և ռեժիսորներին ավելի ճիշտ մոդելնալ դերասանների ընտրությանը:

«Ֆանտաստիկ քառյակը» կոմիքսը Marvel ստուդիան առաջին անգամ ներկայացրել է 1961թ-ին: Գլխավոր հերոսներն էին գիտնական Ռիչ Ռիչարդսը, նրա կին՝ Սյու Շտորմը, վերջինիս եղբայր՝ Ջոնին և Ռիդի լավագույն ընկեր Բեն Գրիմը: Բոլորը դժբախը պատահարի հետևանքո ձեռք են բերում յուրօրինակ գեր-հնարավորություններ:

Ռիչ Ռիչարդսի դերի հավակնորդներն են դերասաններ Մայլզ Տելերը, Կիտ Հարինգտոնը և նրա գործընկերը «Գահերի խաղ» սերիալից Ռիչարդս Մեդենը: Անտեսանելի-կնոջ՝ Սյուի դերի հավակնորդներն են դերասանուհիներ Սիրշա Ռոնանը և Քեյթ Մարան:

Դերասանական կազմից դեռևս միայն Ջոննի դերակատարն է ընտրված՝ դերասան Մայքլ Բ.Ջորդանը: Թե իսկ ում է տեսնում Բեն Գրիմի դերում Fox կինոստուդիան, առայժմ հայտնի չէ: