Ճանաչված օնլայն-աճուրդի կայք՝ eBay-ի հիմնադիր Պիեր Օմիդյարը կգործարկի նոր լրատվական կայք և մի քանի թեմատիկ էլեկտրոնային ամսագրեր իր նոր նախագծի՝ First Look Media-ի շրջանակում։ Այս մասին նա հայտնել է firstlook.org կայքում։
Նրա խոսքով, կայքը կսկսի գործել 2014թ․ վերջում։ Այն հագեցած է լինելու քաղաքականության, էկոնոմիկայի, սպորտի և ժամանցի ոլորտների լրատվությամբ, իսկ ավելի ուշ կայքում կհայտնվեն նաև էլեկտրոնային ամսագրերը։ Այս նախագիծը կֆինանսավորվի անձամբ eBay-ի հիմնադրի միջոցներով։
«First Look Media-ն լինելու է թե՛ ԶԼՄ և թե՛ ՏՏ ընկերությունը։ Մեդիաընկերության գլխավոր նպատակն է լինելու փորձարկել, ներդնել նորարարություններ և օգնել լրագրողներին հասցնել ընթերցողներին իսկապես կարևոր ինֆորմացի», — նշել է Միդյարը։
Ebay-ի հիմնադրի նոր մեդիանախագծում կաշխատեն հայտնի ԶԼՄ-ների լրագրողներ, օրինակ՝ The Guardian-ից Գլենա Գրինուոլդը, The Nation-ից Ջերեմի Սկեխիլը կամ հայտնի ռեժիսոր-դոկումենտալիստ Լորա Պոյտրասը։
Աղբյուրը՝ firstlook.org