Համացանցում հայտնվել է ռեժիսոր Տերի Գիլիամի նոր՝ “Զրոյի թեորեմ” ֆիլմի թրեյլերը։
Ֆիլմում “Ջանգո”-ի դերասան Քրիստոֆ Ուալցը մարմնավորում է համակարգչային հանճար Կոենի դերը, ով ապրում է տոտալիտար աշխարհում, որտեղ յուրաքանչյուրին հետևում է հատուկ սարք ManCam անվանմամբ։ Կոենը փորձում է հասկանալ, կա՞ արդյոք իմաստ մարդկային կյանքում։ Բացի նրանից, ֆիլմում նկարահանվել են նաև դերասաններ Մեթ Դեյմոնը, Թիլդա Սուինտոնը և Բեն Ուինշոուն։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է դեռևս 2013-ին Վենեցիայի կինոփառատոնին։