Google-ը ստեղծել է 5 խաղ Glass ակնոցի համար (վիդեո)

Ներկա պահին Google Glass խելացի ակնոցը թույլ է տալիս ուղարկել հաղորդագրություններ, կատարել զանգեր և այլ գործողություններ, սակայն խաղեր խաղալն այս սարքով դեռևս հնարավոր չէր: Հույս ունենալով, որ նախագծողները կսկսեն Glass-ի համար հավելվածներ ստեղծել՝ Google-ը ներկայացրել է իր կողմից պատրաստված հինգ խաղ:

Խաղերն ակտիվացնելու համար պետք է միայն ասել «ОК, ակնոց, այժմ խաղանք»: Դրանից հետո խաղերը հասանելի կլինեն գլխավոր ձայնային մենյուում: Խաղերի մեջ կա թենիս, որն օգտագործում է գիրոսկոպ և արագաչափ՝ գլխի թեքությունը որոշելու համար, իսկ «Հավասարակշռություն» խաղը թույլ է տալիս արագաչափի միջոցով կառավարել տարբեր երկրաչափական մարմինները: «Կավի հրաձգություն» խաղը հնարավորություն է տալիս ձայնային հրահանգներով կրակել կավե աղավնիներին: «Զույգ» խաղի ժամանակ օգտագործողը գլխի շարժումով ընտրում է զույգ պատկերները: Վերջին խաղը՝ «Օբյեկտների բաժանիչ», թույլ է տալիս ձեռքի շարժումով «կիսել» օբյեկտները:

Google-ի պաշտոնական բլոգը գրում է, որ խաղերը պատրաստվել են հնարավորինս պարզ:

Աղբյուրը՝ googleblog.blogspot.com