Թողարկվել է iPhone-ի փակ պատյան

Moshi ընկերությունը վաճառքի է հանել iPhone 5S-ի և 5C-ի համար նախատեսված SenseCover պատյան-գիրք, որը թույլ է տալիս օգտագործել սմարթֆոնը՝ առանց դրա պաշտպանողական կափարիչը բացելու:

Moshi-SenseCover-Touch-Sensitive-iPhone-5-5s-Flip-Case-main

SenseCover

SenseCover-ը չի ծածկում օգտագործողի համար էկրանի ամենաինֆորմատիվ հատվածը, որտեղ ցուցադրվում է ժամը և զանգահարողի անունը: Ընդ որում՝ պատուհանը պաշտպանում է էկրանն արտաքին վնասվածքներից և փոշուց, քանի որ այն ծածկում է էկրանը թափանցիկ պլաստիկով: Բացի այս հատվածից՝ պատյանն ունի նաև մեկ այլ պատուհան, որի միջոցով կարելի է առանց պատյանը բացելու unlock անել հեռախոսն ու պատասխանել զանգերին: Այս ամենը հնարավոր է դառնում պլաստիկի մեջ տեղադրված սենսորի շնորհիվ:

Հասանելի են պատյանի երկու գույներ՝ Steel Black (մուգ) և Brushed Titanium (բաց), իսկ արժեքը  $45 է:

Աղբյուրը՝ appleinsider.com