Apple-ը սկսել է դատել բոլոր «i» տառով սկսվող բրենդներին

Apple-logoApple ընկերության Ռուսաստանյան ներկայացուցչությունը պատրաստվում է դատել բոլոր այն ընկերություններին, որոնց բրենդի անունը սկսվում է «i» տառով: Այս մասին ընկերությունը տարածել է հայտարարություն:

Ինչպես գրում է ռուսական lookatme.ru պորտալը, վերջին տարիներին Ռուսաստանում շատ ընդունված է դարձել անվանումներում օգտագործել «i»-ը: Օրինակ iTour, iФрукт, iCar, iBroker, iPortret և այլն: Բոլոր այս ընկերություններն ակտիվորեն օգտագործում են Apple-ի իմիջն՝ իրենց արտադրանքների առաջխաղացման համար:

Հունվարի 20-ին Apple Ռուսաստանյան ներկայացուցչությունը արդեն իսկ ուղարկել է առաջին դատական հայցը iBroker բրենդի սեփականատիրոջը: Հայցում ընկերությունը խնդրում է հրաժարվել բրենդի անվանումից և վճարել 50 000 ռուբլի տուգանք: Մինչդեռ ռուսական ընկերությունն իր հերթին պնդում է, որ օրենք չի խախտել և որ «i» տառը չի պատկանում Apple-ին:

Apple ընկերության Ռուսաստանյան ներկայացուցչությունը կոչ է անում կամավոր կերպով հրաժարվել «i» տառից իրենց բրենդներում՝ խուսափելու դատական քաշքշուկներից:

Աղբյուրը՝ lookatme.ru