Ստեղծվել է տեսանյութ «Օսկար»-ի արժանացած բոլոր տարիների ֆիլմերից (վիդեո)

Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ մրցանակաբաշխության կապակցությամբ, վիդեոդիզայներ Նելսոն Կարվաջալը պատրաստել է տեսանյութ «Օսկար»-ի «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում բոլոր տարիներին հաղթած ֆիլմերից:

Հիշենք, որ այս տարի վերոհիշյալ անվանակարգում հավակնորդներից է «Գրավիտացիա» ֆիլմը: Վերջինիս վիզուալ էֆեկտների հեղինալ Թիմ Ուեբերն ասել է. «Սա ֆիլմ չէ, որում մենք ավելացրել ենք վիզուալ էֆեկտներ: Սա ֆիլմ է, որը ստեղծվել է ամբողջությամբ վիզուալ էֆեկտներից»:

Հիշենք, որ «Օսկար»-ի 86-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2014թ. մարտի 2-ին Լոս Անջելեսում: «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգին հավակնորդ ֆիլմերն են՝ «Գրավիտացիա», «Սթարտրեկ», «Միայնակ ռեյնջերը», «Երկաթե մարդը 3», «Հոբիթ 2»: