Թողարկվել է 3 SIM քարտով աշխատող սմարթֆոն

Ռուսական արտադրող Explay ընկերությունը ներկայացրել է երեք SIM քարտով աշխատելու հնարավորությամբ սմարթֆոն Atom-ը:

explay-atom

Explay Atom-ը հագեցած է 4դյույմ անկյունագիծ TFT էկրանով՝ 480 х 800 պիքսել թույլատրությամբ, MTK 6572 1ԳԳց հաճախականությամբ պրոցեսորով, 512Մպ օպերատիվ հիշողությամբ, 3 Մպ հիմնական և 0.3Մպ դիմային ֆոտոխցիկներով, 4Գբ ներկառուցված հիշողությամբ՝ մինչև 32Գբ քարտով ավելացնելու հնարավորությամբ: Սմարթֆոնն աշխատում է Android 4.2.1 Jelly Bean ՕՀ-ով:

Բացի դրանից սմարթֆոնը հագեցած է անլար տեխնոլոգիաներով՝ GPS, Wi-Fi (802.11 b/g/n) և Bluetooth 3.1: Explay Atom-ի չափսերն են՝ 105,7 х 54,9 х 10,3մմ, կշիռը՝ 142 գր:

Սարքը վաճառքում է 3790 ռուբլի արժեքով: