Windows 8.1 օպերացիոն համակարգի առաջին թարմացումը հայտնվել է ֆայլերի փոխանակման կայքերում: Այն պարունակում է համակարգում ստեղնաշարի և մկնիկի հետ աշխատանքի կատարելագործում, իսկ առավել աչքի ընկնող փոփոխությունը հավելվածների մենյուի վերին հատվածում ավելացված նոր պանելն է: Այն թույլ է տալիս փակել, բացել ու համատեղել մեկ էկրանի վրա երկու ծրագրերը:
Նորամուծություններ կան նաև «Start»-ի մենյուում: Այժմ սալիկային ինտերֆեյսում հավելվածի վրա մկնիկի աջ կոճակը սեղմելիս կբացվի կոնտեքստային մենյու՝ մասշտաբավորման և այլ հնարավորություններով: Այս էկրանին հայտնվել է նաև որոնման և համակարգիչն անջատելու կոճակ:
Բացի այդ՝ Microsoft-ն կարգավորումների բաժնում ավելացրել է հղում դեպի ղեկավարման պանել: Այսուհետ խնդիրների պանելին ամրացվող հավելվածները փոխված տեսք ունեն: Սպասվում, է, որ պաշտոնական թարմացումը կտեղադրվի Microsoft-ի կայքում մարտի 11-ին:
Աղբյուրը՝ Theverge.com