Google Now-ի ծանուցումները կհայտնվեն համակարգչի էկրանին

Google Now-ն շուտով հասանելի կլինի Mac, Windows և Chromebook օպերացիոն համակարգերի համար նախատեսված Chrome դիտարկչում: Google Now-ի միջոցով Google-ի ավտոմատ ծանուցումները կհայտնվեն միանգամից օգտագործողի էկրանին: Ծանուցումները կարող են լինել եղանակի, սպասվող թռիչքի, թռիչքի հետաձգման, երթևեկության վիճակի, Calendar-ում նշված այլ անելիքների, իրադարձությունների և օգտագործողին հետաքրքրող այլ օգտակար թեմաների մասին:

nowshot

Google-ի պաշտոնական բլոգը գրում է, որ նոր հնարավորությունը հասանելի կլինի այս շաբաթվա վերջում: Google Now-ն առաջին անգամ գործարկվել է Android օպերացիոն համակարգի համար, այնուհետև բավական ժամանակ անց հայտնվել է նաև հավելվածի iOS-տարբերակը:

Ներկա պահին Google Now-ն հասանելի է միայն Chrome-ի բետա-տարբերակում և միայն անգլերեն լեզվով: Ընկերությունը խոստանում է, որ լեզուների քանակը շուտով կավելացվի:

Աղբյուրը՝ Techcrunch.com