Ինչպիսի՞ն կարող էր լինել 80-ականների Instagram-ը (վիդեո)

SquirrelMonkeyCom YouTube էջում հայտնվել է նոր տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպիսին կարող էր լինել Instagram հավելվածը, եթե նախագծված լիներ 80-ականներին:

Օրինակ՝ գրանցվելու համար 80-ականներին անհրաժեշտ էր լինելու լրացնել հատուկ թերթիկ: Հին Instagram-ը նույնպես հագեցած էր լինելու ֆիլտրերով, միայն թե դրանք բոլորովին այլ տեսք էին ունենալու: Դե իսկ լուսանկարներով կիսվել ընկերները կկարողանային միայն դիսկետների միջոցով:

SquirrelMonkeyCom YouTube էջում կարելի է գտնել նման այլ տեսահոլովակներ՝ նվիրված Twitter միկրոբլոգին, Spotify երաժշտական ծառայությանը կամ Wikipedia-ին և այլն: Նման կերպ ներկայացվել է նաև  Angry Birds ճանաչված բջջային խաղը: