Pebble «խելացի» ժամացույցներ օգտագործողները կունենան հավելվածների խանութ

pebble

Pebble Technology ընկերությունը թողարկել է հավելվածների խանութ, որտեղ հասանելի են ավելի քան 1000 ծրագրեր: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում:

Pebble երիտասարդ ընկերությունը դարձել է կրելի համակարգիչների շուկայում առաջատարներից մեկը: Ընկերության առաջարկած ժամացույցներն ունեն մոնոխրոմ էկրան, որի վրա Bluetooth-ի միջոցով ցուցադրվում են սմարթֆոնի SMS-ները, ինչպես նաև մուտքային զանգերը, ծանուցումները նոր նամակների կամ սոցցանցի նորությունների մասին:

Սարքի պաշտոնական ներկայացումից հինգ օր անց վաճառվել էր արդեն 300 հազար ժամացույց: Մոտ մեկ տարի առաջ ընկերությունը թողարկել էր Pebble SDK-ի առաջին տարբերակը: Այժմ iOS-ի համար նախատեսված Pebble-ի թարմացված օպերացիոն համակարգըթույլ է տալիս տեղադրել կողմնակի հավելվածներ: Բացի այդ ընկերությունը թույլ է տվել նախագծողներին մասնակցել Android-հավելվածի բետա-տարբերակի մշակմանը:

Աղբյուրը՝ Mashable.com