Գործարկվել է Ձմեռային օլիմպիական խաղերի բջջային հավելված

Թողարկվել է «Ձմեռային խաղեր 2014» բջջային հավելվածը՝ նվիրված այսօր Սոչիում մեկնարկող Ձմեռային Օլիմպիական խաղերին:

Հավելվածը պարբերաբար կթարմացվի խաղերի վիճակագրությամբ: Այստեղ հասանելի կլինի տեղեկություն բոլոր սպորտաձևերի, թիմերի, քարտեզների մասին:

Ծրագիրը դասակարգված է ըստ բաժինների՝ «Նորություններ և մուլտիմեիդա», «Live», «Օրացույց և արդյունքներ»: «Live» բաժնում հնարավոր կլինի ուղիղ տեքստային հեռարձակմամբ հետևել խաղերին: Որոնում կատարելու համար կան ֆիլտրեր՝ ըստ սպորտաձև, երկրի մասնակիցների, թիմերի, ուղղություների և այլն:

Olympic games 2014

Բացի դրանից, օգտագործողները հնարավորություն ունեն կազմելու սեփական ժամանակացույցը և ստանալ ծանուցումներ դրանց մասին: «Ձմեռային խաղեր 2014» հավելվածը հասանելի է Android, iOS և Windows Phone սարքերի համար ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Հավելվածը թողարկել է ռուսական ՏՏ ընկերություն Atos-ը РИА Новости-ի հետ համատեղ: