Google ընկերությունը հայտարարել է, որ թերություններ գտնելու դիմաց վարձատրությունն այսուհետ կտարածվի նաև Chrome դիտարկչի համար: Խոսքը դիտարկչի և նրա համար նախատեսված հավելվածների ու ընդլայնումների մասին է, այդ թվում՝ Google Calendar, Google Dictionary, ChromeVox, Google Mail Checker, Save for Google Drive, Google Translate, Google +1 Button, Search by Image, Screen Capture, Google Voice, Google Quick Scroll, Send from Gmail, Google+ Notifications և այլն:
«Մենք կարծում ենք, որ հարաբերականորեն ավելի հեշտ է ստեղծել անվտանգ ընդլայնումներ՝ Google-ի անվտանգության կանոններին հետևելով,- նշում է Google Security Team-ի մասնագետ Միխալ Զալեվսկին, — սակայն Hangouts-ի կամ Gmail-ի նման մեծ տարածում ունեցող հավելվածների համար աշխատում ենք ներդնել բոլոր ուժերը և պարգևատրել նրանց, ովքեր կօգնեն գտնել դրանց թերությունները»:
Կախված թերության վտանգավորության աստիճանից՝ պարգևատրման չափը կկազմի $500-$10 000: Թերությունների մասին կարելի է տեղեկացնել ընկերությանը այս հասցեով: