Թայվանական մամուլը գրում է, որ HTC ընկերությունը շուտով կկնքի պայմանագիր Google-ի հետ՝ համատեղ նոր պլանշետների շարք արտադրելու համար: Հիշեցնենք, որ 2012-ից Google-ը համագործակցում է ASUS-ի հետ, որը 7դյույմ անկյունագիծ Nexus պլանշետների 1-ին և 2-րդ սերունդ արտադրողն է:
Այս մինի-համակարգիչները բավական ճանաչված են, ինչը բավական հզոր տեխնիկական հագեցվածության և գնի արդյունքն է: НТС-ն այս ոլորտում անհաջողություն ունեցավ սարքերի ոչ հարմար գնի համար: Հիշենք, որ 2011-ին ընկերության Flyer պլանշետն արժեր 500 դոլար:
Google-ի հետ համագործակցությունը թույլ կտա HTC-ին ոչ միայն կրկին փորձել ուժերը պլանշետների շուկայում, այլև բարելավել ֆինանսական դրությունը: Երկու ընկերությունների համատեղ սարքի մասին տեխնիկական տվյալներ առայժմ չկան: HTC-ն մամուլում տարածված այս լուրերն առայժմ չի մեկնաբանում:
Աղբյուրը՝ phonearena.com