Burton ապրանքանիշի սպորտային հագուստը, որը կրում են ԱՄՆ մարզիկները Սոչիի Օլիմպիական խաղերում փորձարկվել են նաև ԱՄՆ ռազմական գիտահետազոտական կենտրոնում՝ Natick Soldier Systems Center, որը նաև հայտնի է Natick Army Labs անվանմամբ՝ գործող ԱՄՆ պաշտպանության նախարարության ներքո:
Burton-ը սնոուբորդ և սնոուբորդի համար նախատեսված պարագաներ արտադրող աշխարհահռչակ բրենդ է: Ընկերությունը Օլիմպիական խաղերին հանդես է գալիս որպես ԱՄՆ թիմի հովանավոր: Ամերիկացի բոլոր մասնակիցները կրում են վերարկուներ, որոնք նախագծել է Burton-ը հատուկ Օլիմպիական խաղերի համար: Դրանք անջրանցիկ են և շնչող:
Natick Army Labs-ն իր հերթին մասնագիտացած է ռազմական հագուստի հետազոտությամբ և նախագծմամբ, այդ թվում հակահրդեհային ֆորմաների, էներգագեներացնող վրանների մշակմամբ: Այս լաբորատորիան հաճախ է համագործակցում տարբեր ընկերությունների հետ՝ փորձարկելու իր տեխնոլոգիաները:
Օլիմպիական Burton վերարկուներում օգտագործվում է DRYRIDE Vaporshell ինովացիոն նյութը, որը կարգավորում է խոնավությունը թե՛ ներսից և թե՛ դրսից: Այն հնարավորություն է տալիս սնոուբորդիստներին մշտապես լինել տաք և չոր: Նոր տեխնոլոգիան մարզիկներին ոչ միայն հեռու է պահում խոնավությունից, այլև բացառում քրտնարտարդությունը:
Նոր տեխնոլոգիան մասայական վաճառքի դուրս կգա 2014թ. աշնանը «2015թ.Burton» հագուստի հավաքածու անվանման ներքո: