Եթե հավանել եք որևէ իր կամ հագուստի պարագա, սակայն չգիտեք՝ որտեղից ձեռք բերել այն, ապա CamFind հավելվածը կօգնի ինֆորմացիա գտնել օբյեկտի լուսանկարով: Այն ճանաչում է իրերը, հայտնի վայրերը, QR-կոդերն ու ապրանքների շտրիխային կոդերը և առաջարկում օգտագործողներին տարբեր հղումներ:
Հավելվածի ամենահետաքրքիր ֆունկցիան ապրանքների որոնումն է ինտերնետում: Եթե նույնիսկ տեսախցիկի օբյեկտիվում հայտնվել են մի քանի առարկաներ, օգտագործողը կարող է կոնկրետացնել, թե որ իրն է իրեն հետաքրքրում:
Հավելվածն ունի նաև ձայնային որոնման ֆունկցիա, սակայն այն աշխատում է միայն անգլերեն լեզվով:
CamFind-ի Android-հավելվածը բեռնելու համար այցելեք այստեղ:
Աղբյուրը՝ lifehacker.ru