HTC-ն անցնում է բյուջետային սմարթֆոնների արտադրության

HTC logo2014թ. HTC ընկերությունը պատրաստվում է համալրել իր սմարթֆոնների հավաքածուն մատչելի մոդելներով՝ հույս ունենալով մեծացնել իր վաճառքները զարգացող երկրներում: Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Շեր Վանգի խոսքով՝ այս տարվա ընթացքում HTC-ն շեշտը կդնի

150-300 դոլար արժողությամբ սմարթֆոններ, սակայն կթողարկի նաև մի քանի թոփ-սմարթֆոններ, որոնք կարժենան 600 դոլարի սահմաններում:

«2013-ին մենք սխալ գործեցինք՝ կենտրոնանալով միայն դրոշակակիր մոդելի վրա և բաց թողեցինք սմարթֆոնների շուկայի զգալի սեգմենտը»,-նշել է Վանգը:

IDC վերլուծական ընկերության տվյալներով՝ սմարթֆոնների շուկան մեծանում է մատչելի մոդելների պահանջարկի հաշվին:

Աղբյուրը՝ reuters.com